22 12 2023

Նախարարը չգիտի, թե ինչ եղավ այն ընկերությունների հետ, որոնց ժապավենը կտրեց Փաշինյանը



Մինչ օրս 8 հատ  «Սեպուհ 1» ավտոմեքենա է արտադրվել Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Գործարանը փորձնական փուլն անցել է, հիմա ընկերության ներդրողները հաջորդ փուլում են ներդրումների ներգրավման, որպեսզի կարողանան արդեն սերիական արտադրություն իրականացնել»,-ասաց նա:

Հարցերին, թե ինչ արտադրանք են տվել այն ընկերությունները, որոնց ժապավենները կտրել է Փաշինյանը, Քերոբյանը դժվարացավ հիշել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ