ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում արված հայտարարություններին: Ներկայացնում ենք ստորև.
«Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը: Չնայած որ մեզ արդեն բավական ձանձրացրել է ակնհայտ սուտն ամեն անգամ հերքելը, այնուամենայնիվ հիշեցման համար ստորև կբերեմ որոշ հղումներ նրանից, ինչի մասին բազմիցս խոսել ենք:
Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերզմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնունն է, ամբողջությամբ իր խղճին է: Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը