16 12 2023

Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդը արեւմտյան ազդեցության գործակալ է․ Ասլան Ռուբաև



Alpha News-ի ուղիղ եթերում եվրասիագետ Ասլան Ռուբաևն իր տեսակետն է հայտնել Արևմուտքի ազդեցության և հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու՝ նրա փորձերի վերաբերյալ։

«Մոսկվայի և Երևանի միջև կապերը ստուգվում են ամրության համար, և Արևմուտքն անընդհատ փորձում է սեպ խրել, և շատ լավ է, որ Լավրովը նման կառուցողական կարծիք հայտնեց, ինչը նշանակում է, որ Լավրովն անգամ տողատակերում ասել է, որ մենք պատրաստ ենք երկխոսության։ Սա չափազանց կարևոր է այսօր։

Ուրիշ բան, որ մենք առայժմ միայն արձանագրում ենք Հայաստանի վրա Արևմուտքի ազդեցության փաստը, բայց դեռ չգիտենք, թե ինչպես վերաբերվել այս պատմությանը։ Կոնկրետ հայեցակարգեր ոչ ոք չի առաջարկում, մենք դեռ թափառում ենք միայն ճշմարտության շուրջը, չգիտենք ինչպես գլուխ հանել, ինչպես ճեղքել այս արևմտյան գործակալությունը, արևմտյան ազդեցությունը, որն այսօր դրված է Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենտի վրա։

Լավ է, որ Լավրովը խոսում է այս մասին, քանի որ ոչ ոք Ռուսաստանին չի մեղադրի այն բանի համար, որ, ներողություն եմ խնդրում, մենք փչացրել ենք այդ հարաբերությունները։ Այո, մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք խոսել, պատրաստ ենք երկխոսության։ Բայց մեր հարաբերությունները անհայտ պատճառով վատացան, ուղղակի միակողմանիորեն վատացան, քանի որ ինչ-որ պահի Երեւանին թվաց, թե Ռուսաստանը անհուսալի գործընկեր է։ Չեմ հասկանում, թե ինչու, ավելի ճիշտ, հասկանում եմ ինչու, բայց ինձ թվում է, որ այն հարաբերությունները, որոնցից դու կախված ես ենթակառուցվածքների ոլորտում, տարբեր ոչ պետական ու պետական կառույցներում․ սա հիմարություն է և անհեռատես: 

Ունենալով նման հարեւանություն, և դիտարկելով Վրաստանի փորձը, այսօրվա Ուկրաինայի փորձը, մարդ չի հասկանում, որ Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման գնալը նշանակում է տարածք կորցնել։ Ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանը համաձայնվեց այս սադրանքին, նա անվերջ սադրում էր Ռուսաստանին և ուզում էր նրան ներքաշել պատերազմի մեջ, ուզում էր գցել Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը նրա վրա, քաշել դեպի ՀԱՊԿ և Ռուսաստան, բայց պարտվեց։

Ու Պուտինն ուղիղ եթերում սա ճիշտ ասաց, որ պարզ չէ, թե մենք ինչ կապ ունենք դրա հետ։ Փաշինյանը փաստացի չէր ուզում կռվել, նա կատարում էր հրահանգները։ Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդը արեւմտյան ազդեցության գործակալ է։ Նա անում է բացարձակապես նույն գործողությունները, ինչ մոտ 10000 լրագրողները, որոնք այսօր աշխատում են քանդել հայ-ռուսական հարաբերությունները։ Նրանք ապրում են Հայաստանում, դոլարով աշխատավարձ են ստանում, փայլուն անգլերեն են խոսում, բայց այնտեղ ռուսերեն խոսողներ չկան։ Չկան ԼՕՄ-ներ, հասարակական կարծիքի առաջնորդներ, որոնք կասեն, որ պետք է բարեկամանալ Ռուսաստանի հետ, քանի որ մենք ԱՊՀ անդամ ենք, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, մենք միասին գտնվում ենք ծայրահեղ կարևոր կառույցներում՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը։

Ինձ համար՝ որպես տարածաշրջանում մասնագիտացած մարդու, դժվար է պատկերացնել իրավիճակը, թե ինչու է Հայաստանը անընդհատ հայտարարում դուրս գալու փորձերի մասին, դա կարող է անել միակողմանիորեն, բայց մենք նրան ուժով հետ չենք պահի»,- նշել է Ռուբաևը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ