Alphanews.am-ը գրում է. Ուկրաինացի քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ուկրաինայի միջև շփումների ակտիվացումը։
Փորձագետի խոսքով՝ իրենք փորձում են Հայաստանից դարձնել հակառուսական գոտու մի մաս։
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանք փորձում են Հայաստանը դարձնել հակառուսական գոտու մաս՝ ամբողջովին անտեսելով բուն Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։ Ինձ թվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը պետք է բխի Հայաստանի շահերից, քանի որ Հայաստանին ոչ ոք չի պաշտպանի, շուրջբոլորը թշնամիներ են։
Տպավորություն է , թե Հայաստանը պարզապես պոկվում և մտցվում է այս հակառուսական վանդակի մեջ՝ առավելագույնս սրելով իրավիճակը։ Այն տիկնիկավարները, որոնք օգնում են ակտիվացնել շփումները Հայաստանի և Ուկրաինայի միջև, ապավինում են այն փաստին, որ այս դժգոհությունները, որ այժմ Հայաստանը ունի Ռուսաստանի նկատմամբ, իրենց զգացնել կտան, երբ Ադրբեջանը կցանկանա պոկել Հայաստանի մի կտորը, դրանով իսկ առաջացնելով հայերի բացասական արձագանքը, ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասել է քաղաքագետը։
Խոսելով այն մասին, թե ինչու են Ուկրաինային անհրաժեշտ Հայաստանի հետ այս շփումները, փորձագետն ասել է, որ Զելենսկու ռեժիմի համար որքան վատ է Ռուսաստանի համար, այնքան լավ։
«Ֆորմալ առումով Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Մաքսային միության անդամ է, տնտեսական միության անդամ, և այդ բոլոր կազմակերպությունների ղեկավարը Ռուսաստանն է։ Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, և Ռուսաստանից դաշնակցին պոկել կարողանալը Զելենսկու համար նշանակալի դիվանագիտական հաղթանակ է։
Հայաստանը շահագրգռված չէ Ուկրաինայի հետ շփումներում, Հայաստանն այստեղ հանդես է գալիս որպես բացարձակ զոհ։ Հայաստանը քայլեր է ձեռնարկում, որոնք կարելի է անվանել ինքնասպանության քայլեր: Եվ միակը, որ կարող է պահել ու փրկել, դա Ռուսաստանն է։ Ուկրաինայի նպատակն է սառեցնել հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև»,- եզրափակել է Սեմչենկոն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը