Շրջանառվող լուրերը, որ իշխանությունը գերիների դիմաց կրկին ինչ-որ բան է խոստացել, չեն համապատասխանում իրականությանը»,- Oragir.News-ին ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Գերիների փոխանակումն ըստ էության հետևանք է մեր միջազգային գործընկերների պարտադրանքի։ Հետևաբար, պետք չէ անհանգստանալ, որ ինչ-որ բան կարող է իշխանությունը խոստացած լինել Ադրբեջանին»- ասել է Հովիկ Աղազարյանը, ապա հավելել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում պատրաստակամություն է հայտնել բանակցությունների երկկողմանի ֆորմատը ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ։
Ճշտող հարցին՝ արդյոք Ադրբեջանի պատրաստակամության արդյունքում հնարավո՞ր է նաև Արցախից զոհվածների աճյունները տեղափոխել ՀՀ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը 2 անգամ արդեն հրաժարվել է պայմանավորվածությունից, Աղազարյանը պատասխանել է, որ այդ մասով հստակ տեղեկատվություն չունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը