08 12 2023

Ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի առաջարկներին․ պնդում են՝ վտանգավոր է

Ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի  առաջարկներին․ պնդում են՝ վտանգավոր է

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին:
Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ:
Քրիստինե Վարդանյան,
Աննա Գրիգորյան,
Գեղամ Մանուկյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ