«Մայր Հայաստան» ավագանու անդամ Սոն Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ քաղաքացին թալանի մատերիալ չէ և չի կարելի թույլ տալ, որ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների տարեկան վարձը 12 հազար ՀՀ դրամից դառնա 160 հազար։
ՔՊԿ-ն թանկացման մասին խոսելու ընդհանրապես իրավունք չունի, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ արագաչափերը, տեսախցիկներն ու կարմիր կետագծերը պետք է վերացնել և խոստանում էր այդ հարցը ներառել իրենց կուսակցության ու նախընտրական ծրագրային դրույթներում։
Սիրելի' հայրենակից, դուք և մենք միասին, համատեղ ջանքերով պետք է փրկենք մեր երկիրը ստի կառավարումից ու թույլ չտանք, որ կարմիր կետագծերը մատի փաթաթան սարքած ու ժողովրդի մի ստվար զանգվածի համակրանքը հենց դրանով շահած խմբակը շարունակի կեղեքել քաղաքացուն ու ավելի քան 13 անգամ բարձրացնի տարեկան դրույքաչափը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը