«Ես ողջունում եմ բանտարկյալների ազատ արձակումը, հատկապես քաղաքական երկխոսության աննախադեպ բացումը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ արձագանքելով վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի համատեղ պայմանավորվածություններին:
«Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը ԵՄ հովանու ներքո Բրյուսելում ընթացող գործընթացի առանցքային նպատակն էր և այսօրվա առաջընթացը կարևոր քայլ է։ Ես հիմա կոչ եմ անում ղեկավարներին հնարավորինս արագ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ընդունումը»-գրել Միշելը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը