Հայաստանյան իշխանությունների հռչակած տարատեսակ չակերտավոր խաղաղության բանաձևերն ակնհայտորեն շրջանցել են Բաքվի բանտերում գտնվող շուրջ 6 տասնյակ գերիներին: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Հասարակությունը չի մոռացել, թե նախընտրական փուլում չագուչով շրջող Փաշինյանը ինչպես էր գոռում, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ, բայց չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը: Հիմա, ինչպես պետք է իր ծանր կյանքը քարշ տա ադրբեջանական բանտում գտնվող մեր հայրենակիցը, եթե 1-2 ամսվա փոխարեն 2-2.5 տարի է անցել` ինքը բանտում է, իսկ իր ազատությունն ու անկախությունը զիջված են»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը