30 11 2023

Իշխանությանն օդ ու ջրի պես պետք է առկա իրական ընդդիմության փոփոխութուն. Հովհաննես Հարությունյան



«Երիտասարդի ձայնը» կազմակերպության հիմնադիր Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ իշխանությանն օդ ու ջրի պես  պետք  է առկա իրական ընդդիմության փոփոխութուն, որպեսզի խորհրդարանում ունենա գրպանային ընդդիմություն: «Իշխանությունը վախեր ունի»,-ասում է բանախոսն ու հիմնավորում փողոցային պայքարում հատկապես երիտասարդների ակտիվությամբ ու ըմբոստությամբ:  

«Այս պահի դրությամբ Հայաստանում քաղաքականություն չկա, որ քաղաքական զարգացումներն էլ  ինչ որ տեղ տանեն և դա իշխանության հետևողական քաղաքականության մակարդակի իջեցման արդյունքում է ձևավորվել: Ինչքան էլ  ընդդիամդիր ուժերը փորձեն քաղաքական մակարդակ ստեղծել, քաղաքական ամենաբարձր պաշտոն զբաղեցնողները խուլիգանի մակարդակով են պատկերացնում իրենց քաղաքականությունը: ՀՀ գնում է դեպի գրողի ծոցը, անդունդ և այս իշխանության խնդիրն ազգային դիմագծի փոփոխոիւթյունն է. 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը դրա ապացույցն է»,-ասում է Հովհաննես Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանության վեկտորը ոչ թե Արևմուտքում կամ Ռուսաստանում է, այլ՝ Թուրքիայում և Ադրբեջանում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ