Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ, ասել են՝ խոշտանգումների չեն ենթարկվել։
«Երբ մենք պատգամավորներով հանդիպում էինք նախագահին և հարցրել էինք՝ ինչ նորություններ կան մեր գերեվարված բարձրաստիճան պաշտոնյաներից, ասաց, որ նորմալ է, խոսել է: Նրանք այնտեղից ասել են, որ իրենց առողջական վիճակը նորմալ է, խոշտանգումների չեն ենթարկվել», - «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ նշելով, որ պարբերաբար հանդիպում են Արցախի նախագահին։
Արդյո՞ք Շահրամանյանն է նրանց հետ կապ հաստատել, թե՞ արցախցի պաշտոնյաներն են այնտեղից միջնորդավորված զանգահարել՝ պատգամավորը մանրամասներին չէր տիրապետում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը