30 11 2023

Որքա՞ն գումար է պահանջվում Երևանի անասնաբույժից օգվելու, արխիվի և թանգարաններ այցելելու համար

Որքա՞ն գումար է պահանջվում Երևանի անասնաբույժից օգվելու, արխիվի և թանգարաններ այցելելու համար

Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Ստորև ներկայացնում ենք որոշ ծառայությունների դիմաց առաջարկվող գումարը:

1)Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար տասը հազար դրամ:

2)Երևանի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարեու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝

ա.Մինչև 100 քառակուսի մետի մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50 հազար դրամ

բ.100-ից մինչև 500 քառակուսի մետի մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100 հազար դրամ

3)Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով ամսական 30 հազար դրամ:  

4)Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների համար մեկ երեխայի համար

ա.խորացված երգեցողություն՝ ամսական 24500

բ.գործիքային բաժիններում ուսուցում՝ 20500

գ.Թատերական ուսուցում 8700

դ.Կերպարվեստի ուսուցում 9300

ե.Պարարվեստի ուսուցում 15000

5)Երևանի ենթակայության թանգարանների մուտքի հմար մեկ անձի համար 1500 դրամ:

6)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեներ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար սահմանվում է 1000 դրամ:

7)Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 1500 դրամ:

8)Երևանի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար տեղական վճարը հիսուն հազար դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ