Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է: Աայս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ կարևոր դեր ունի», - ասաց նա։
Այդ հարցերը, ըստ փոխնախարարի, վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին։
«Այստեղ կարևոր է միջազգային մեխանիզմների առկայությունը։ Կան նաև այլ հարցեր, որտեղ երաշխիքները կարևոր են», - ասաց նա և նշեց, որ առաջիկայում կլինեն սահմազատման հանձնաժողովների նիստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը