Երևանի ավագանու նիստին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ներողություն խնդրեց երևանցիներից տեղի ունեցած միջադեպի համար:
Նա դիմեց Ավինյանին համապատասխան միջոցներ ձեռնարկել Երևանի որոշ վարչական շրջանների ղեկավարների պահվածքին համապատասխան:
«Պահանջում եմ, որ միջոցներ ձեռնարկեք նրանց նկատմամբ, նրանք ցույց տվեցին, որ թքած ունեն երևանցիների խնդիրների վրա, թող դուրս գան աշխատանքից, դուրս գան ՔՊ փեշերի տակից և խաղան այն, ինչ ուզում են»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը