Ճիշտ կլինի, որ երևանցիները տեղյակ լինեն, որ «Մայր Հայաստան» դաշինքը իմ անունին դիմում է ներկայացրել վարչական դատարան՝ բողոքարկելու Տիգրան Ավինյանը ընտրությունը: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը:
«Տիգրան Ավինյանը օրենքին համապատասխան կարգով չի ստանձնել իր լիազորությունները: Մենք պաշտպանելու ենք երևանցիների շահերը, ներկա ենք լինելու նիստերին, բայց զգուշացնում եմ երևանցիներին, որ այս քաղաքապետի և քաղաքապետարանի հետ ցանկացած հարաբերություն որ լինելու է, հնարավոր է հետագայում վիճարկվի»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը