16 11 2023

Բաքուն ոչ նպատակահարմար է համարել ԱՄՆ պաշտոնյաների բարձր մակարդակի այցերը Ադրբեջան

Բաքուն ոչ նպատակահարմար է համարել ԱՄՆ պաշտոնյաների բարձր մակարդակի այցերը Ադրբեջան

Բաքուն ոչ նպատակահարմար է համարում ԱՄՆ պաշտոնյաների բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան: Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի թեմայով լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը երեկ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ադրբեջանին տրամադրվող ռազմական և այլ տեսակի օգնությունը, չեղյալ է հայտարարել բարձր մակարդակի որոշ այցեր և որ Վաշինգտոնը Բաքվին ազդարարել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել:

«Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ չեղարկվել են երկկողմ հանդիպումներ և բարձր մակարդակի շփումներ և որ մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող նախկինի պես լինել, հարկ է նշել, որ հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի: Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում մենք աննպատակահարմար ենք համարում ԱՄՆ բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան»,- նշվում է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ