16 11 2023

Ալեն Սիմոնյանն Արցախի պետական ինստիտուտների գոյությունը ՀՀ համար սպառնալիք է համարում

Ալեն Սիմոնյանն Արցախի պետական ինստիտուտների գոյությունը ՀՀ համար սպառնալիք է համարում

Արցախի պետական ինստիտուտների՝ Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակ չեմ տեսնում։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն` անդրադառնալով դիտարկմանն՝ Արցախի հարցն ավարտված համարո՞ւմ է, թե՞ ոչ։

«Ի՞նչ է նշանակում` Արցախի հարցը վերջացել է։ Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է և հարված»,- նշեց Սիմոնյանը՝  կոչ անելով բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ