Եվրոպական Խորհրդարանում անցկացվողԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովիհանձնաժողովների համատեղ նիստի ժամանակքննարկվում էր Հարավային Կովկասումանվտանգային վերջին զարգացումների հարցը: Խոսքս ստորև՝
Հարգելի գործընկերներ,
Այսօր մենք քննարկում ենք Հարավային Կովկասումանվտանգության վերջին զարգացումները մի երկրիհետ, որը պատասխանատու է բնիկ հայբնակչության ամբողջական էթնիկ զտումներիհամար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանավելի քան 100000 հայ ստիպված եղավ լքելհայրենիքը սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածարյունահեղ ռազմական հարձակումից հետո, ինչը հաջորդեց ինը ամիս տևած շրջափակմանը:
Մենք քննարկում ենք Հարավային Կովկասում տիրողիրավիճակը մի երկրի հետ, որտեղ պահվում ենհարյուրավոր հայ ռազմագերիներ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և որոնց մասին շատերիընտանիքները դեռևս լուր չունեն։ Գերության մեջպահվողների թվում այս տարվա սեպտեմբերիցավելացան մարդիկ, ովքեր անցած 25 տարիներինընտրվել են ժողովրդավարական ընտրություններումև որպես օրինական ներկայացուցիչներ առաջնորդելեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հանունինքնորոշման: Այժմ նրանք Բաքվի բանտերում են:
Մենք ժողովրդավարության հարցեր ենք քննարկումմի երկրի հետ, որտեղ ի տարբերություն ԼեռնայինՂարաբաղում օրինական ընտրվածներկայացուցիչների, արդեն ուղիղ 30 տարի իշխում էնույն ընտանիքը։
Հարգելի գործընկերներ,
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները սոսկռազմական հանցագործություններ չեն, և ոչ էլ զուտհայ-ադրբեջանական հարաբերություններ: Խոսքըգնում է առաջադեմ երկրների ընտրության մասին՝մի կողմից ժողովրդավարության և խաղաղության, ևմյուս կողմից՝ բռնությունների միջև:
Այս և եվրոպական այլ հարթակներում Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների անպատժելիության զգացողության ամրապնդմանը։
Ինչպես հիշում ենք, Եվրանեսթ խորհրդարանականվեհաժողովի անդամները դիտվել են որպես«եվրոպական ընտանիքի» անդամներ։ Եվշարունակական առաջադեմ բարեփոխումները և ԵՄչափանիշներին ներդաշնակեցումը, եվրոպականարժեքների և մարդու իրավունքների խթանումըչափազանց կարևոր և առանցքային են: Այն, ինչայսօր ունենք, այս ամենի ճիշտ հակառակն է։
Եզրափակելով, եթե մենք ցանկանում ենքդադարեցնել եվրոպական արժեքների և հիմնարար իրավունքների խախտումները, եթե ուզում ենք նայել այս հարթակի ապագային, ժամանակն է քննարկել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը:
Շնորհակալություն
Էլինար Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը