12 11 2023

Արդո՞ք Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենի՞քն է. Վարդան Ոսկանյան

Արդո՞ք Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենի՞քն է. Վարդան Ոսկանյան

Ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել, դիցուք, սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Տարոնից, նրա ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից, նրա լուսավորչական առաքելության կենտրոն Գողթնից և մեր ազգի բնօրրան քաղաքակրթական Հայաստանի որևէ այլ սրբազան տարածքից։Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է 

«Արդո՞ք Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենի՞քն է։ Իհարկե՛, ոչ մի կասկած չի եղել, չկա և չի կարող լինել, որ դա այդպես է։Սակայն մեր պարագայում հայրենիքի լոկ քաղաքական ներկայիս ընկալումն է վերաբերելի Հայաստանի Հանրապետությանը, որովհետև գոյություն ունի նաև քաղաքակրթական Հայաստանը՝ այն Հայաստանը, որի մի մասն է միայն Հայաստանի Հանրապետությունը։

Ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել, դիցուք, սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Տարոնից, նրա ջանքով հայկական դպրոց դարձած Ամարասից, նրա լուսավորչական առաքելության կենտրոն Գողթնից և մեր ազգի բնօրրան քաղաքակրթական Հայաստանի որևէ այլ սրբազան տարածքից։

Սրբազան, քանզի այդ տարածքներում մինչև հիմա էլ ակնառու են մեր սուրբ նախնյաց անխոնջ քաղաքակրթական ոգու և ջանքի անջնջելի հիշատակները, որոնք ունեն միայն մեկ տեր՝ հայ ազգը և քաղաքակրթական Հայաստանի լոկ մեկ անկյունում այդ ազգի ստեղծած վեհագույն քաղաքական միավորը՝ Հայաստանի Հանրապետությունը»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ