11 11 2023

Բաքուն կոչ է անում Հայաստանին օգտվել պատմական հնարավորությունից

Բաքուն կոչ է անում Հայաստանին օգտվել պատմական հնարավորությունից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ արած հայտարարություններին։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ պաշտոնական Բաքուն «խստորեն դատապարտում և մերժում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի» բնակիչների էթնիկ զտումների վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքները»։

«Կոչ ենք անում հայկական կողմին, որը, օգտագործելով տարբեր միջազգային հարթակները, շարունակում է իր «ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը»  մեր երկրի դեմ, հրաժարվել «խաղաղության հեռանկարներին վնասող»  հայտարարություններից և օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ