Կառավարության նիստից հետո րագրողները ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ է իրավաչափ՝ առաջնորդվել այլևս գոյություն չունեցող պետության՝ իրավական ուժ չունեցող հանրագիտարանում գրված թվերով: Ի պատասխան՝ Կոստանյանն ասաց, թե այս համատեքստում պետք է հասկանալ իրավական ամբողջ պրոցեսը:
«Այն նշում է, որ նախկին խորհրդային պետությունները, Ալմա Աթայի հռչակագրով, ճանաչվել են անկախ պետություններ: Իսկ համաձայն Ալմա Աթայի հռչակագրի՝ խորհրդային նախկին պետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են միջպետական սահմաններ: Ըստ այդմ, խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցած տարածքային միավորները և չափումները շարունակում են գոյություն ունենալ»,- ասաց Կոստանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը