08 11 2023

Ստեփանակերտում կովկասյան թաթարների հետնորդները հնարավորություն են ստացել վրեժ լուծել իրենց պապերին ստորացնողից` Ստեփան Շահումյանից. Արա Պողոսյան

Ստեփանակերտում կովկասյան թաթարների հետնորդները հնարավորություն են ստացել վրեժ լուծել իրենց պապերին ստորացնողից` Ստեփան Շահումյանից. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Ստեփան Շահումյանը 1918-ի ապրիլի 25-ին կազմել է Բաքվի կոմիսարների խորհուրդը (Բաքվի 26 կոմիսարներ): Սրան նախորդել է Բաքվի մուսավաթականների ճնշումը, որի գործում Շահումյանին օգնում է նաև Բաքվում գտնվող հայկական զինված ուժերը։ Թե ինչ եղավ հետո, հայերիս համար շատ դրամատիկ էր, բայց Շահումյանը Բաքուն թեկուզ կարճ ժամանակով մաքրել էր մուսավաթական և թուրքամետ ուժերից։

Իհարկե, Շահումյանն ու իր համախոհները («Բաքվի 26 կոմիսարներ») ամիսներ անց գնդակահարվեցին` 1918 թվականի սեպտեմբերին՝ Թուրքմենստանի Անդրկասպյան ավազուտներում, բայց կովկասյան թաթարների (հիմա` ադրբեջանցիների) հուշերում նա մնաց որպես մեծագույն թշնամի, որպես իրենց նվաստացնող ու ծնկի բերող, և հիմա Ստեփանակերտում կովկասյան թաթարների հետնորդները հնարավորություն են ստացել վրեժ լուծել իրենց պապերին ստորացնողից` Ստեփան Շահումյանից, իհարկե ինչպես միշտ, այդ վրեժը արտահայտվում է արձանը, մշակութային ժառանգությունը վանդալիզմի ենթարկելով։

1. Նկարում Ստեփան Շահումյանի արձանն է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ