ՀՀ տարածքում անհրաժեշտ է Արցախի վտարանդի կառավարություն ձևավորել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով` գործող իշխանությունների իներտ, պարտվողական քաղաքականությանը, որը խաղաղության և կայունության չի հանգեցնի, այլընտրանք կա։
«Չի կարելի համակերպվել ներկա իրավիճակի հետ։ Եթե հիմա համակերպվենք ԼՂ–ի կորստի հետ, ապա վաղը ստիպված կլինենք համակերպվել Սյունիքի կամ այլ տարածքների կորստի հետ»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը