«Եթե առողջ հասարակություն լինեինք, Արցախը կորցնելու պահին, մեկ միլիոն նմանատիպ գրառում կլիներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Արցախի կորստի թեմայով քաղաքացիների հուզական գրառումներին ու այդ գրառումների համար մարդկանց կալանավորելու՝ արատավոր երևույթին:
«Ո՞վ է բռնության կոչ անում, Տաթև Վիրաբյանը՞, բայց հիշո՞ւմ եք ինչ իրավիճակ է, մի ամբողջ Արցախ ենք կորցնում, էդ պահին իրականում, եթե առողջ հասարակություն լինեինք մեկ միլիոն նմանատիպ գրառում կլիներ, մարդը, սիրտը չպայթելու համար, ինչ ասես կարող է գրել, իշխանությունն էլ պետք է հաշվի առնի թե ինչ հուզական փուլ էր, նույնը վերաբերվում է Ավետիք Իշխանյանին ու մյուսներին»,-ասաց Գեղամ Նազարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը