03 11 2023

Անգամ հստակ չեն ֆիքսում թշնամու կողմից օկուպացված տարածքի չափը. Քրիստինե Վարդանյան

Անգամ հստակ չեն ֆիքսում թշնամու կողմից օկուպացված տարածքի չափը. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

Այսօր` ի պատասխան իմ հարցին Արարատ Միրզոյանը նշեց, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված է շուրջ 200 քառ կմ տարածք:

Նույն բովանդակությամբ պաշտոնական գրավոր հարցում արել էի 2022 թ. դեկտեմբերին Սուրեն Պապիկյանին:

Ստորև տեղադրում եմ այդ հարցման պաշտոնական պատասխանը, որտեղ ասվում է, որ 2022 թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139 քառ կմ տարածք:

Հատկանշական է, որ այդ թվերում ընդգրված չեն 2020 թ. ՀՀ տարածք ներխուժման հետևանքով օկուպացված տարածքները` մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհը, Սյունիքի դիրքերից ետ քաշման արդյունքում այլ տարածքների օկուպացին:

Փաստ է, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվողները անգամ հստակ չեն ֆիքսում թշնամու կողմից օկուպացված տարածքի չափը, սակայն մեզ բոլորիս փորձում են համոզել, որ ամեն ինչ անում են մեզ պաշտպանելու համար:

Միայն պատկերացնել կարելի է` ինչ տպավորություն են այս մարդիկ թողնում միջազգային դերակատարների հետ բանակցելիս:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ