01 11 2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի համոզմամբ՝ Սնուփ Դոգի համերգը կենսական նշանակություն ուներ



Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի համերգը:

Լրագրողի հարցին` կենսական անհրաժեշտությո՞ւն էր  այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում` Խաչատրյանն արձագանքեց.

«Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:

Հիշեցնենք, որ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ էր հատկացրել Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար, որը այդպես էլ չկայացավ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ