17 10 2023

Համերգի համար պետբյուջեից հատկացված գումարները փաստացի ծախսվել են. «Փաստ»

Համերգի համար պետբյուջեից հատկացված գումարները փաստացի ծախսվել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության՝ լայնածավալ ագրեսիայի և արցախցիների բռնի տեղահանման հետ կապված՝ որոշում էր կայացվել հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Ընդ որում, որոշման հետ կապված տեղեկությունները տարբեր էին. ըստ պաշտոնական վարկածի, հետաձգման նախաձեռնությունը կառավարությանն է, որոշ տեղեկություններով՝ հենց Snoop Dogg-ինն ու համերգի կազմակերպիչներինը: Սակայն այստեղ ոչ պակաս ուշագրավ է, որ փաստացի համերգի համար պետբյուջեից հատկացված գումարները փաստացի ծախսվել են:

Հիշեցնենք, որ «ժամանակակից արվեստին հաղորդակցվելու» ու «Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու» թեզերի ներքո կառավարությունն այդ համերգի համար հատկացրել էր մոտ 6 մլն դոլար գումար: Ընդ որում, կրկնենք, համերգը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել, ինչը նշանակում է, որ երգչի հոնորարից ու մասնակի 1-2 ծախսից զատ, մի շարք խնդիրների համար փաստացի անհրաժեշտություն կարող է ծագել հավել յալ միջոցներ տրամադրելու, այդ թվում՝ ասենք՝ «անվտանգության և ապահովագրական ծախսերի», «բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովման», «գովազդային միջոցառումների իրականացման» և այլ կետերով: Սա ինքնին նշանակում է գումարների պարզ փոշիացում, այն էլ՝ մեր երկրի դեպքում, որն ունի բազմաթիվ անվտանգային, սոցիալական ու այլ խնդիրներ:

Արդյո՞ք պետբյուջեի միջոցներն այդպես քամուն տալու համար մեղավորները կպատժվեն: Հաշվի առնելով այս իշխանությունների բնույթը՝ հազիվ թե: Ի դեպ, համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված բոլոր միջոցառումների համար ամբողջ տարվա համար հատկացրել է ընդամենը մոտ 1,5 մլն դոլար, իսկ մի ռեպերի համերգի համար՝ մոտ չորս անգամ ավելի: Համաձայնեք, խոսուն փաստ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ