«Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ է իրականացվում Արցախում: Պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չի մշկվել նաև այդ ռազմական գործողությունների պլանը»,-Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ շեշտելով որ ռազմական գործողությունները նախօրոք մշակված և պատրաստված էին:
Նա հայտնեց, որ վերջին ամիսներին, որպես անվտանգության խորհրդի քարտուղար մշտապես ստանում էր տեղեկություն կուտակումների մասին:
«Մենք պարբերաբար անվտանգության խորհրդի նիստերում քննարկումներ էինք իրականացնում, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի զինված ուժերն մեր շփմն գծի երկայնքով»,-ասաց Շահրամանայնը, և, հավելելով, որ ծանր տեխնիկա էր կուտակված, հրետանի և բավական մեծ անձնակազմ, այդ թվում նաև հատուկ նշանակության սգտորաբաժանումներ, հավելեց. «Խոսել այն մասին, թե վերջին օրերին է պատերազմի գաղափարը ծագել և ընտրությունների հետ է կապված, ինձ թվում է այն ճիշտ չէ և կեղծ թեզ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը