Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել է՝ Արցախի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցի շուրջ կեղծ օրակարգ է մտցվել։
«Թեզեր են շրջանառում, թե որոշակի «պադվալային» պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունն առաջադրվել։ Դա կեղծ օրակարգ է և չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ Արցախի ԱԺ 5 քաղաքական ուժերից 4-ն են առաջադրել իր թեկնածությունը՝ որպես հանրապետության նախագահ։
«Իհարկե, ես հասկանում էի՝ ինչ դժվար պատասխանատվություն է դրվում իմ վրա, և ես գիտակցաբար եմ գնացել այդ քայլին»,- ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը