«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ՊՆ-ին անհրաժեշտ է ուսումնասիրել...
Պապիկյանը զբաղված է...
Իմ կողմից ներկայացված հարցմանը ի պատասխան այսօր ստացել եմ հետևյալ ծանուցումը.
Հարգելի տիկին Փոստանջյան, [email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված
տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
Հարգանքով՝
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հիշատակեմ ուսումնասիրության ենթակա հարցերից մի քանիսը.
1. Առաջիկա օրերին՝ պայմանավորված պատերազմով, որքա՞ն տարածք է փոխանցվելու Հայաստանի Հանրապետության՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերից, տարածքի չափը նշել քառակուսի կիլոմետր չափման միավորով և տրամադրել քարտեզը:
2. Հայաստանի Հանրապետության Մ2 ճանապարհի 384.3 կիլոմետրից քանի՞ կիլոմետրն է փոխանցվելու թշնամուն, նշել կիլոմետրի երկարության չափը, հատվածները և տրամադրել քարտեզը:
3. Հայաստանի Հանրապետության՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակիչները, պայմանավորված պատերազմական գործողությունների ընթացքում ինչպե՞ս են պաշտպանվելու, ինչպե՞ս են զերծ մնալու ահաբեկչական ակտերից սպառնացող վտանգներից:
4. Հայաստանի Հանրապետության՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերից որքա՞ն բնակիչ են բռնի տեղահանելու, քանիսի՞ն են զոհաբերելու:
5. Երևանի վրա քանի՞ հռթիռ են գցելու, ո՞ր շենքերի ու ենթակառուցվածքների վրա են գցելու հռթիռները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը