Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևանի փոխքաղաքապետերը ևս ապօրինաբար են ստանձնում իրենց լիազորությունները
Այսօր կայացած Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետեր են ընտրվել/նշանակվել: Նրանք իրենց լիազորությունները ստանձնելու են ապօրինաբար:
Բանն այն է, որ հայտնի հանգամանքներում Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր պաշտոնը ստանձնել է օրենքի խախտումով, քանզի երդման արարողության ժամանակ չի ապահովվել ավագանու անդամների՝ օրենքով պահանջվող քվորումը: Այսինքն՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը Ավինյանը ստանձնել է ապօրինաբար:
Այսպիսով, Տ. Ավինյանը այսօր իրավական որևէ հիմք չուներ մայրաքաղաքի փոխքաղաքապետեր առաջադրելու:
Սա նշանակում է, որ ինչպես որ Տ. Ավինյանը չի հանդիսանում Երևանի օրինական քաղաքապետ, այնպես էլ օրենքից դուրս են նրա առաջարկով Երևանի փոխքաղաքապետերի պաշտոններում հաստատվածները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը