25 10 2023

Առնվազն երրորդ տարին է մենք բոլորս հանդուրժում ենք այս համազգային խայտառակությունը․ Ավետիք Իշխանյան

Առնվազն երրորդ տարին է մենք բոլորս հանդուրժում ենք այս համազգային խայտառակությունը․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԱՍՏԱՑՈՒՄԸ

Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը հայտարարում է, որ Ադրբեջանի նախագահը չի ցանկանում մեկնել Բրյուսել, Հայաստանի վարչապետ կոչեցյալի հետ հանդիպման համար։Ի պատասխան , Ադրբեջանի նախագահի պահվածքի, Հայաստանի արտգործակալը հայտարարում է,որ հայկական կողմը պատրաստ է հանդիպմանը և հույս ունի նոր հանդիպման կազմակերպմանը՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը։ Նման ողորմելի իշխանություն ունենալու դեպքում, հայ ժողովուրդը բացարձակապես  իրավունք չունի այլ երկրներից, միջազգային հանրությունից պահանջել արդարություն։ Երբ թշնամին հայաթափել է  հազարամյակների մեր պատմական հայրենիքը,խոշտանգում և  պատանդ է պահում մեր գերիներին, գարշապետն իր արտգործակալով ծնկաչոք խաղաղություն է մուրում, արյունարբու թշնամուց։

Ի՞նչ ասեմ, արդեն առնվազն երրորդ տարին է մենք բոլորս հանդուրժում ենք այս համազգային խայտառակությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ