«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ` Ֆրանսիայից զենք ձեռք բերելը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության վրա:
«Հինգ տարվա ընթացքում, վերջապես, հաջողացրեցին Ֆրանսիայից երեք ռադիոլակացիոն կայան ձեռք բերել ու ինչ-որ հրթիռների մասին պայմանավորվածություն: Դա պետք էր շուտ անել, ոչ թե գալ, ԱԺ ամբիոնից ողբալ, ասել` փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս։ Դա նույնն է, ոնց որ ես գնամ տուն ու ասեմ` կնիկ, երեխեք, ես փող ունեմ, բայց մեր խանութում ինձ հաց չեն վաճառում», - ԱԺ-ում լրագրողնեի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Նա ավելացրեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում երկրի պաշտպանունակությունը ապահովել, թող մնար թերթի խմբագիր:
«Մինչ այդ, զենք մատակարարվում էր թե՛ հարավից, թե՛ հյուսիսից, թե՛ արևելքից, թե՛ արևմուտքից», - նշեց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը