24 10 2023

Ի՞նչ է 3+3 ձևաչափը. Սերգեյ Մելքոնյան

Ի՞նչ է 3+3 ձևաչափը. Սերգեյ Մելքոնյան

 Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․

 «Ի՞նչ է 3+3 ձևաչափը Այս ձևաչափը Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի քննարկման հարթակ է, որին մասնակցում են տարածաշրջանի պետությունները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և տարածաշրջանային ուժային կենտրոնները (Ռուսաստան, Իրան, Թուրքիա): Իրականում այսօր դա 3+2 ձևաչափ է, քանի որ Վրաստանը դրան չի մասնակցում։ Ի՞նչ է նշանակում այս ձևաչափը Հայաստանի համար։ 1. Ի սկզբանե 3+3 ձևաչափն առաջարկել է Թուրքիան 2020-ի վերջին։ Այն ժամանակ Անկարան ձգտում էր կարևոր դեր խաղալ տարածաշրջանային գործընթացներում՝ ոչ միայն Ադրբեջանի միջոցով, սակայն Ռուսաստանը կարողացավ սահմանափակել թուրքական պաշտոնական ներկայությունը համատեղ դիտակետով արգելափակելով թուրք խաղաղապահների օրակարգը։ 2020-ի պատերազմի ժամանակ Իրանը նույնպես առաջարկում էր իր ծառայությունները, բայց նրան մի կողմ էին պահում։ Այժմ, երբ Ռուսաստանի դիրքերը թուլացել են, Թեհրանի և Անկարայի ձգտումները սահմանափակել հնարավոր չէ։ 2. Ակնհայտ է, որ այս ձևաչափը բացառում է Արևմտյան ներկայությունը տարածաշրջանում ընթացող գործընթացների քննարկման ժամանակ։ Ընդ որում, Հայաստանն ակտիվորեն առաջ է տանում արեւմտյան հարթակների անունով բանակցությունների օրակարգը։ Եվ սա պարադոքս է. դիվանագիտական բոլոր հաջողություններին Ադրբեջանը հասել Է Բրյուսելում, Պրահայում և Գրանադայում (ուր նույնիսկ չի գնացել), իսկ ԵՄ հարթակը առաջ է քաշում Երևանը։ Այսինքն՝ Հայաստանը, հանձնելով Արևմուտքի բոլոր շահերը, եկավ Արևելյան հարթակ, որտեղ արդեն ուժեղ են Ադրբեջանի դիրքերը։ Արևմուտքում ունեցած բոլոր ձեռքբերումներից հետո Բաքուն հրաժարվեց մասնակցել Գրանադայի հանդիպմանը, որպեսզի ավելի թանկ վաճառի իր դիրքը 3+3 ձևաչափով: Ասել է թե Հայաստանը հանդիպմանը մոտեցել է լիակատար սնանկ, իսկ Ադրբեջանը ուժեղ դիրքորոշմամբ. «հարցերը պետք է լուծել հարևանների հետ և առանց Արևմուտքի»։ 3. Հայաստանի համար միակ դրական զարգացումը Իրանի ակտիվությունն է, որը կարողացավ Թուրքիայից խլել 3+3 օրակարգը։ Սակայն հաշվի առնելով այդ ուղղությամբ ևս Երևանի ձախողումները (հրաժարվել ռազմատեխնիկական համագործակցությունից, համատեղ զորավարժություններից և այլն), Բաքվի դիրքորոշումը, որը, չնայած Թեհրանի հարաբերություններում առկա ճգնաժամին, նրա հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել։ Փրկում է միայն այն, որ Հայաստանն ու Իրանը շահերի հատման կետեր ունեն։ Եվ Թեհրանը, ի տարբերություն Երևանի, պատրաստ է պաշտպանել դրանք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ