Եթե դու ակնկալում ես Արևմուտքի օգնությունը, այո, դու պետք է անես քայլեր ուղղված Ռուսաստանի դեմ: Այս մասին Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:
«Փաշինյանը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք այնքան զարգացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, որքան ԵՄ-ն պատրաստ է: Մենք տեսնում ենք, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն պատրաստ չեն ֆորմալ, թղթի վրա տալ այն երաշխիքները, որը մենք ունենք ՀԱՊԿ-ում: Այո, դրանք հիմնականում չեն աշխատում, բայց գոնե ՀԱՊԿ-ն ունի ինչ-որ պարտավորություններ Հայաստանի հանդեպ»,- նշեց նա:
Քննարկման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը