24 10 2023

Ընդդիմությանը խփելն արդյո՞ք օգնում է իշխանությունը փոխելուն. Արթուր Խաչատրյան



«Երեք տարի ինչ ասել ենք՝ ճիշտ ենք ասել, Փաշինյանն ինչ ասել է, սխալ է ասել, որովհետեր 3-5 տարի մենք անընդհատ գլորվում ենք դեպի անդունդը»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե  ինչու է  ընդդիմությունը ձախողվել իշխանափոխության հարցում:

Արթուր Խաչատրյանը հնշեց, որ պետք է փոխել իշխանությունը՝ միաժամանակ  հարցադրելով. «ընդդիմությանը խփելն արդյո՞ք օգնում է իշխանության փոխելուն»:

«Հասարակության մեջ, քաղաքական ներկապնակի վրա կա-չկա, բայց միակ լուրջ ինստիտուցիոնալ ընդդիմությունը մենք ենք, ԱԺ-ում հավաքվածներն է և անում ենք այն, ինչ-որ ընդդիմությունը պետք է անի, քննադատում ենք իշխանությանը…Նաև ինչ-որ ձևով փորձում ենք մարդկանց մոբիլիզացնել փողոցում, ինչքան կարողանում ենք, բայց նայեք,  թե այլընտրանքային ընդդիմությունը ինչքան մարդ է փողոց բերում և, ավելին ասեմ, նայենք , թե այս  իշխանությունը ինչ աջակցություն ունի փողոցում՝ Երևանի քաղաքապետի ընտրությունը դրա ամենավառ վկայությունն է»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ