24 10 2023

Հարավային Կովկասում չլուծվող խնդիր չկա. Իրանի նախագահ

Հարավային Կովկասում չլուծվող խնդիր չկա. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հարավային Կոսվկասում չլուծվող խնդիր չկա։Այս մասին տեղեկացնում է «Իրնա»  գործակալությունը:

Նախագահ Ռայիսին ընդգծել է Թեհրանում կովկասյան համագործակցության խմբի ներուժը՝ խնդիրների և մարտահրավերների լուծման համար։ Նա հանդես է եկել տարածաշրջանային երկրների միջև մերձեցման և երկխոսության օգտին՝ որպես այս մարտահրավերների արդյունավետ լուծում:

«Իրանը կարծում է, որ կովկասյան տարածաշրջանի երկրների միջև բանակցությունները ճանապարհ կհարթեն խնդիրների լուծման համար, իսկ օտարերկրացիների միջամտությունն ավելի կբարդացնի խնդիրները»։

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարն ընդունել է, որ Իրանն ունի նշանակալի դեր՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ