24 10 2023

Տեսածիս, լսածիս, իմացածիս մասին դեռ խոսելու եմ, երբ ուժ գտնեմ վերապրել անցածս... Մետաքսե Հակոբյան

Տեսածիս, լսածիս, իմացածիս մասին դեռ խոսելու եմ, երբ ուժ գտնեմ վերապրել անցածս... Մետաքսե Հակոբյան

Սիրում եմ քեզ Երևան, բայց առանց Ստեփանակերտ դու կիսատ ես: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պիտի՛ առերեսվել իրականությանը, բա՜րձր գոռալ, որ անհայրենիքները հանձնեցին մեր ԱՐՑԱԽ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ  ԱՐՑԱԽԸ: Փախչում եմ իրականությունից, գիտակցությունս պարտադրում է, ենթագիտակցությունս՝ հակառակվում...այն, ինչ կատարվեց, ինչ աչքս տեսավ, ունկս լսեց, հոգիս ապրեց, մարդկային գիտակցությունից ու հնարավորությունից անդին է...    

Տեսածիս, լսածիս, իմացածիս մասին դեռ խոսելու եմ, երբ ուժ գտնեմ վերապրել անցածս...հիմա լոկ անտես  ներկայում գտնվելն է ստացվում...այստեղ պակաս ծանր չի: Մի սփոփանք ունեմ. յուրահատուկ է ՀԱՅը մոլորակի վրա: Այս օրերին մի քանի համայնքներում եղա, տեսա այն, ինչը ստիպեց միաժամանակ լալ ու խնդալ, խենթանալ ու սթափվել, ցավից կծկվել ու Աստծուն փնտրել...        

Երբ Հայրենիքիս մի հատվածում իշխանությունը զավթեցին ազգային արժեքները մերժողները ու չխնայելով հազարավոր մատաղ կյանքեր, Հայրենիքիս անգին հատվածը հանձնեցին թշնամուն, ազգը թողնելով ցեղասպանվելու վտանգի հետ մեն-մենակ, թվում էր՝ վերջ...   

Չգիտեմ...ճակատագիրը էլ ինչ բաժին ունի ինձ համար, բայց ԱՐՑԱԽՍ, ՏՈւՆՍ, ՏԵՂՍ ինձ բաց չեն թողնում...

Սիրում եմ քեզ ԵՐԵՎԱՆ, բայց առանց ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ դու կիսատ ես...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ