Այսօր որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները կստանան 50,000-ական դրամ, առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Կառավարության հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով այս դեպքում բացառություն կհանդիսանան նրանք, ում բանկային հաշվի վրա կլինեն բավականաչափ խնայողություններ:
«Մենք կարծում ենք, որ այս երկամսյա ժամանակահատվածը ավարտվելուց հետո արդեն հիմնական աշխատանքային տարիքում գտնվող մարդիկ իրենց առաջին անհրաժեշտության ծախսերի հետ կապված հարցերը լուծած կլինեն և հունվար ամսից սկսված այս աջակցության կարիքը չեն ունենա»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը