20 10 2023

Արցախի իշխանություններն անհապաղ պետք է բացեն փակագծերը. հապաղելն անիմաստ է. Վահե Սարգսյան

Արցախի իշխանություններն անհապաղ պետք է բացեն փակագծերը. հապաղելն անիմաստ է. Վահե Սարգսյան

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է.

« Վերջին զարգացումները (ՀՀ իշխանությունների քողարկված ու բացահայտ քայլերը) ուղղակի ուղերձ են առ այն, որ վերջիններիս հետ բանակցելու և Արցախի հարցի հետ կապված ինչ-որ բան պայմանավորվելու, իբրև ՀՀ պետություն՝ դրանց միջոցով Արցախից մի բան փրկելու հույսերի էջը պետք է համարել շրջված:

Մեզ համար դա ի սկզբանե շրջված էր (Արցախի դահիճների հետ որևէ բան չկա խոսելու):

Արցախի ղեկավարությունը՝ նախագահի գլխավորությամբ, մինչ այս պահը գտնվել է իր բարձրության վրա՝ ձգտելով ամեն կերպ հարգել ՀՀ պետական բարձր ինստիտուտները ներկայացնողներին, սպասելով վերջիններիս հետ հանդիպումներին ու վերջիններիս պաշտոնական դիրքորոշմանը Արցախի հետագա ճակատագրի հարցում:

Այդուհանդերձ, ՀՀ իշխանությունները ոչ միայն անտեսում են Արցախի վտարանդի ղեկավարության մեկնած ձեռքը՝ խորացնելով անորոշությունն ու մղձավանջը, այլև բացահայտ գործում են Արցախի իշխանությունների, պետության ու ժողովրդի դեմ՝

- արցախահայությանը վերածելով նիկոլականների՝ վերջիններիս լարելով Արցախի օրինական իշխանությունների դեմ,

- Արցախի իշխանությանը սարքելով քավության նոխազ,

- արցախահայության շրջանում առկա ողջ լարվածության սլաքները (պայմանավորված սեփական հանցավոր գործողություններով և նույնքան հանցավոր անգործությամբ) ուղղորդելով Արցախի ներկա և նախկին իշխանությունների դեմ (ի բացառյալ սեփական խամաճիկ Արայիկ Հարությունյանի):

Ըստ այդմ՝ Արցախի նախագահին և ղեկավարությանն այլ բան չի մնում, քան.

- բացել փակագծերն ու հանրությանը, հատկապես արցախահայությանը ներկայացնել ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ թե՛ վերջին պատերազմի, թե՛ հայտնի հրամանագրի, թե՛ Արցախի նախկին ու ներկա բարձրագույն ղեկավարության ձերբակալությունների, թե՛ արցախահայությանը տրվելիք աշխատավարձերի, թոշակների ու սոցիալական վճարների, թե՛ բազմաթիվ այլևայլ զգայուն հարցերի մասին, որոնց մասին մինչ օրս ՉԻ ԽՈՍՎԵԼ, և որոնց մասին փաշինյանական ագիտպրոպը անխնա տարածում է սադրիչ լուրեր,

- ամեն գնով կանխել Արցախի օրինական իշխանության և արցախահայության պառակտումը, պառակտիչներին անխնա մերկացնել (տե՛ս նախորդ կետը),

- արագորեն կազմակերպել Արցախի պետական ինտիտուտների գործունեությանն ուղղված մեխանիզմների մշակումն ու կիրարկումը:

Հապաղելն այլևս իմաստազուրկ է, միևնույն է՝ Արցախի դահիճները հոշոտելու են ամեն ինչ և ամենքին»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ