20 10 2023

Այն նշաձողը, որը դրված է ԶՈւ ատեստացիայի իրականացման գործընթացում, իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան

Այն նշաձողը, որը դրված է ԶՈւ ատեստացիայի իրականացման գործընթացում, իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան

Այն չափանիշներն ու նշաձողը, որն այս պահին դրված է Զինված ուժերում ատեստացիայի իրականացման գործընթացում, իր հիմնական նպատակին չի ծառայում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս պահին կան զինծառայողներ, որոնց հաջողվել է քննությունները հանձնել և աշխատավարձի բարձրացում ունենալ, սակայն սա իր հետ` տարբեր գործոններով պայմանավորված, մեծ հիասթափություններ և ծառայությունից զորացրումների է բերել:

Ատեստացիայի գործընթացի դրական/բացասական գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագիրն իր հիմնական նպատակին չի ծառայել և սրա անփոփոխ մնալը բանակում շատ ավելի ծանր հետևանքների է հանգեցնելու:

Կա՞ այս հարցում առաջ քայլ արձանագրելու հնարավորություն` այո´, իսկ կանե՞ն` չի երևում, համենայդեպս փորձադաշտի վերածված բանակում արդեն մեկ տարի է ատեստացիայի գործընթացը դադարներով ընթանում է, իսկ սպասված արդյունքը չկա:

Այստեղ արագ արդյունքի հասնելու հնարավորություն կա, սակայն պաշտպանության նախարարությունը շարունակում է պնդել դրա անցկացման մի տարբերակ, որն ավելի շատ վնաս է բերում, քան հնարավորություն»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ