Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց տվեց Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը և մեղադրանքները շարունակելու՝ այդ երկրի մտադրությունները, որոնք էլ ավելի են խաթարում խաղաղ համաձայնագրի հեռանկարները, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
«Վիրավորական է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որը չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգություններից, բայց, միևնույն ժամանակ, իրեն ներկայացնում է որպես միջազգային իրավունքը հարգող, խաղաղասեր և ժողովրդավարական երկիր»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Պաշտոնական Բաքուն հերթական անգամ հերքեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստը՝ հերթական անգամ Հայաստանի վրա բարդելով վերջին 30 տարվա ընթացքում իր կատարած բոլոր հրեշավոր հանցագործությունների մեղքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը