17 10 2023

Ադրբեջանը Հայաստանից նոր հավակնություններ ունի, ուզում է պոկել մաքսիմալը. Տիգրան Աբրահամյան



Հարավային Կովկասը գտնվում է բարդ իրավիճակում, և այն լարվածության օջախները, որոնք եղել են, որևէ ձևով չեն լիցքաթափվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ պատգամավորը նշեց, որ այս իշխանությունների կողմից Արցախի հանձնումը որոշ մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծել, թե դրանով խնդիրն ամբողջությամբ  կարգավորվելու է.

«Արցախը տարիներ շարունակ պաշտպանական ֆունկցիա է կատարել ՀՀ-ի համար, Արցախի հանձնումից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, և Ադրբեջանը դրանով պայմանավորված ու իր հաջղություններով ոգևորված՝ փորձում է դա զարգացնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ