Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանի կառավարությունը հաստատել է Սլովենիայի նորագույն պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համար 50 հազար եվրոյի հատկացումը», - գրել է Բադալյանը:
Նրա խոսքով՝ որոշումը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բլեդյան համաժողով և սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի հետ հանդիպումներին, որի ընթացքում ՀՀ-ն Սլովենիային օգնելու պատրաստակամություն է հայտնել:
Ավելի վաղ Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը ջրհեղեղից վնասը գնահատել էր 9,9 մլրդ եվրո:
Հիշեցնենք, որ Արցախից մեր հայրենակիցները բռնի տեղահանումից հետո ունեն սոցիալական լուրջ խնդիրներ, կառավարությունը դեռևս չի կարողանում լուծել անգամ նրանց կեցավայրի խնդիրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը