Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի քննության ժամանակ հայտարարել է, որ «2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ «Հայաստանի կողմից 30 տարվա ապօրինիռազմական օկուպացիայից հետո» Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ»։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ավելի կարևոր է, որ դրանք չեն արտացոլում ՄԱԿ-ի երկու առաքելությունների դիտարկման արդյունքները և եզրակացությունները, որոնց Ադրբեջանը թույլ է տվել մուտք գործել Ղարաբաղ ։
Ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ տարածաշրջան է այցելել Միջազգային առաքելությունը։ Դրանք չեն արտացոլում միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների ռեպորտաժները, որոնք եղել են այնտեղ և տեսել են այդ տարածքը ։
Ադրբեջանը երբեք «չի իրականացրել և չի իրականացնելու էթնիկ զտումներ կամ որևէ հարձակում Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա»:
Ադրբեջանը լուրջ երաշխիքներ է տվել սեպտեմբերի 19-ից հետո», - ընդգծել է Էլնուր Մամեդովը ։
Էլնուր Մամեդովը նշել է նաև, որ կողմերի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնելայս ամսվա վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հովանու ներքո։
Նա ասել է, որ հանդիպմանը քննարկվելու է երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքը, ինչպես նաև հակամարտության սկզբից «ներքին տեղահանված ադրբեջանցիների և հայերի վերադարձի պայմանները»:
Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ «Ղարաբաղի հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և Ադրբեջանը կոչ է անում նրանց վերադառնալ Ղարաբաղում գտնվող իրենց տները», հաղորդում է ԱՊԱ-ն:
Մամեդովը Հաագայի դատարանում խոսել է Ղարաբաղի «հայ բնակիչների վերաինտեգրման մասին»:
Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր բազմազգ հասարակությունը, որտեղ խաղաղ ապրում են էթնիկ հայերն ու ադրբեջանցիները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը