Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում թվարկեց Ադրբեջանի դեմ 10 միջանկյալ պահանջները:
Ադրբեջանը չպետք է ձեռնարկի որևէ գործողություն, որը կխախտի բոլոր տեսակի խտրականությունների արգելման մասին կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունները,
Զերծ մնալ Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին տեղահանելու կամ նրանց վերադարձը կանխելուն ուղղված գործողություններից. Նաև չխանգարել ԼՂ մուտք գործելու ցանկություն ունեցողներին,
Պարտավոր է սեպտեմբերի 19-20-ը գրաված բնակավայրերից դուրս բերել զինվորականներին,
Չպետք է միջամտի ԼՂ-ում էթնիկ հայերի հետ ՄԱԿ-ի ներկայացուցիչների աշխատանքին,
Չմիջամտել ԿԽՄԿ-ի գործունեությանը և էթնիկ հայերին մարդասիրական օգնության տրամադրմանը,
Պարտավոր է ապահովել հանրային ծառայությունները, առաջին հերթին գազամատակարարումը և հետագայում չխաթարել դրանք,
Պատժիչ միջոցներ չձեռնարկել ԼՂ իշխանությունների նախկին կամ ներկա ներկայացուցիչների նկատմամբ,
Չոչնչացնել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշարձանները կամ հայերի կրոնական կամ մշակութային ժառանգության այլ հուշարձաններ,
Ճանաչել ԼՂ իշխանությունների կողմից ընդունված քաղաքացիական կացության ակտերը և սեփականության վկայականները,
Ադրբեջանը պարտավոր է դատարանին զեկուցել որոշման կատարման մասին մեկ ամիս հետո, այնուհետև յուրաքանչյուր 3 ամիսը մեկ՝ մինչև վերջնական որոշման կայացումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը