11 10 2023

Էրդողանն ընդամենը օգնում է Փաշինյան եղբորը, որպեսզի վերջինիս իշխանությունը գահընկեց չարվի. Վահե Սարգսյան

Էրդողանն ընդամենը օգնում է Փաշինյան եղբորը, որպեսզի վերջինիս իշխանությունը գահընկեց չարվի. Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Զգացի՞ք, թե ինչպես օրեր առաջ, երբ տեղահանվում էր Արցախի տեղաբնիկ հայությունը, և ՀՀ-ում իշխող թուրքական շահերի սպասարկու խունտայի համար վտանգավոր պահեր կարող էին ստեղծվել, Էրդողանը հայտարարեց՝ դե լավ, ինչ անենք, միջանցք չեք տալիս, մենք էլ Իրանով կգնանք, կգանք:

Թուրքական այդ սովորական և պարզագույն խարդավանքը, բնականաբար, հաջող փոխանցում համարվեց Փաշինյանի խունտայի կողմից, և դա տեղական-պալատական երգիչների միջոցով Սերգոների ու «Անգրագետ Պողոսների» համար տիրաժավորվեց իբրև հաղթանակ. իբր, տեսեք, չնայած Արցախը հանձնվեց, բայց Սյունիքը վերջնական փրկվեց, Էրդողանն էլ հաշտվեց դրա հետ:

Մենք այդ օրերին ահազանգեցինք, որ գործ ունենք թուրք-նիկոլական սովորական դավադրության հետ կրկին ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի, որ Էրդողանն ընդամենը օգնում է Փաշինյան եղբորը, որպեսզի վերջինիս իշխանությունը, թյուրքական աշխարհի համար 21-րդ դարի այդ մեծագույն պարգևը, այդ լավագույն նախագիծը, հանկարծ գահընկեց չարվի: Արդյունքում՝ սահուն, անցնցում իրագործվի Արցախի հայության բռնի տեղահանության և Արցախի հարցի փակման հրեշավոր ծրագիրը:

Ընդամենն այդքանը:

Էրդողան-Փաշինյան-Ալիև եռյակն այս օրերին արդեն անցավ իր սովորական գործին. կրկին փոխանցումներով՝ Էրդողանը միջանցք է ուզում նորմալ հարաբերությունների համար, Փաշինյանը՝ «անկլավների» հանձնումն է նախապատրաստում, և այսպես շարունակ:

Հա, չմոռանանք, որ այս ամենն արվում է, որ ՀՀ-ում վատ ապրող Սերգոն լավ ապրի, ուտի, չաղանա, որ հետո... մորթվի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ