06 10 2023

Արցախից տեղահանված երեխաների մեջ որդեգրման կարգավիճակ ունեցող երեխա չկա. պաշտոնյա



Որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ ձեռք են բերում գնահատման արդյունքում, այս պահին Արցախից տեղահանված որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակով գրանցումներ դեռևս չունենք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը հաստատեց, որ ՀՀ խնամքի կենտրոններ տեղափոխված տեղահանված երեխաների թիվը 18 է, որոնցից 10-ը Ստեփանակերտի գիշերօթիկ խնամքի հաստատությունից են և գտնվում են Սյունիքի մարզի երեխայի, ընտանիքի աջակցության կենտրոնում։  

Նա շեշտեց, որ գիշերօթիկ հաստատությունում խնամք ստանալը չի նշանակում որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ ունենալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ