«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, ուրեմն վերջին մի քանի օրվա ընթացքում մոտ 400 ընտանիքի՝ 3000 մարդու, սնունդով ու հագուտով ենք աջակցել, մոտ 200 ընտանիքի կացարան գտնելու հարցում ենք օգնել, մոտ 50 հոգու աշխատանք գտնելու հարցում ենք միջամտել, ու էս ամենը մեր ընկերների, մեր հայրենակիցների՝ ձեր շնորհիվ։ Հիմա շարունակում ենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողքին լինել, աջակցել, որովհետև դեռ շատ-շատ են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքները։
Այսօր կզբաղվենք օգնություն հավաքագրելով, որովհետև, անկեղծ ասած, այս պահին էլ բան չի մնացել։
Վաղվանից կրկին մեր հայրենակիցները կարող են գալ Բայրոնի 3 հասցեից ստանալ իրենց օգնությունը։
Խնդրանքս է բոլորիդ, ով ինչով կարող է թող օգնի, միասին, բոլորով մեկ մարդ դարձաձ դուրս գանք այս ծանր վիճակից։
Հ.Գ. Բոլոր նրանք ովքեր կցանկանան գումար փոխանցել արցախցիների կարիքները հոգալու համար կարող են փոխանցել հետևյալ քարտային հաշվին՝ 5181800000684806 acba բանկ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը