29 04 2022

Ամսի մեկի հանրահավաքը վերջնականապես կփաստի, որ գործող իշխանությունների օրերը հաշված են. Հովհաննես Հարությունյան



Արմավիրում մարդիկ շարունակում են մեզ ողջունել: Սարդարապատից մեկնարկած քայլերթի ժամանակ ասաց «Երիտասարդի ձայնը» շարժման ղեկավար Հովհաննես Հարությունյանը:

«Այս երկու օրը քայլերթի ընթացքում, դրանից առաջ բուհերով շրջելու ընթացքում ակնհայտ արձանագրել եմ ինձ համար, որ մեր հայ ազգը շատ արթացման պրոցեսի մեջ է և ի ուրախություն բոլորիս, այդ պրոցեսը շատ արագ է իրականացվում: Կարծում եմ, որ մենք մինչև հասնենք Երևան արդեն շատերը արթանացած կլինեն և ամսի մեկին մենք կունենանք իսկական հայի համազգային հանրահավաք, որից ակնհայտ է, որ սարսափում են գործող իշխանությունները»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ